երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՔՊ-ին անհայտ ծագման աղբյուրներից գումարներ փոխանցելու հրապարակումը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՔՊ-ին անհայտ ծագման աղբյուրներից գումարներ փոխանցելու հրապարակումը

Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն այսօր InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ինֆոքոմ»-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առնչվող աղմկահարույց հրապարակումը:

Նա նշեց, որ, ըստ հետաքննության, քարոզչական ծախսերի համար իշխող կուսակցությանն անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից:

Ուսումնասիրելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը՝ հետաքննության հեղինակները եզրակացրել են, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։

 

  • Կիսվել: