երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Դիաննա Գասպարյանի սկեսուրի ապօրինության մասին լուրը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Դիաննա Գասպարյանի սկեսուրի ապօրինության մասին լուրը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի սկեսուրի ապօրինության մասին «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը մասնավորապես գրել էր, որ «Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:

«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը»։

 

  • Կիսվել: