հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գլխավոր դատախազությունն աշխատանքի հայտարարություն է տարածել

Գլխավոր դատախազությունն աշխատանքի հայտարարություն է տարածել

ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Վարչություն) տնտեսագետների հաստիքների համալրման գործընթացի մեկնարկի մասին։

 

Վարչության տնտեսագետի պաշտոնի նկարագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Վարչության տնտեսագետի հաստիքի համար դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում (ձևը լրացվում է տեղում)․

բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով)․

գ) բարձրագույն կրթությունը և (կամ) համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․

դ) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․

ե) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ (տե՛ս Ծանոթություն 1).

զ) ինքնակենսագրություն.

 

է) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.

ը) հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում.

թ) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

 

Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-18-ը ներառյալ, ժամը՝ 10:00-12:30-ը և 14:30-17:00-ն:

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և հարցազրույցի անցկացման եղանակով:

Վարչության տնտեսագետների հաստիքների համալրման և ընտրության նպատակով կազմակերպվող հարցազրույցն անցկացվելու է 2020 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

Վարչության տնտեսագետի հաստիք համար նախատեսված հիմնական աշխատավարձը 595.260 (հինգ հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ է:

Դիմել ցանկացող քաղաքացիները տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-549, էլեկտրոնային հասցե՝ [email protected]

 

 

  • Կիսվել: