երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ի ժամը 4-ին Անթալիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 34-ամյա Քրիստիան Ն.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 12-ից ԳԴՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

  • Կիսվել: