կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի․ դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ կալանքը երկարացնելու հիմնավոր փաստարկ չկար։

«Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ, ստացվում է, որ քրեադատավարաքաղաքական են»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը ՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը իշխանական կայքերում էր տարածվել, իսկ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ փաստական ապացույց չկա այդ մասին։ Նա մեկ այլ վարույթով էլ անցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:

 

  • Կիսվել: