երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղեցկության սրահից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

Գեղեցկության սրահից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

Մարտի 5-ի ժամը 9.50-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի գեղեցկության սրահից գողություն է կատարվել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գեղեցկության սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են մազահեռացման սարք:

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գողությունը կատարել են արտաշատցի 35 և 22 տարեկան երկու երիտասարդ: Նրանք մարտի 13-ին, ժամը 21.30-ին, Դվին գյուղի սկզբնամասում հայտնաբերվել, ձերբակալվել և, 22-ամյա երիտասարդի վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին: «Օպելի» սրահում՝ հետևի նստելատեղին, հայտնաբերվել է գողացված մազահեռացման սարքը:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արատարի մարզային քննչական վարչություն, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: