երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գեղանկարները հափշտակած երիտասարդը հայտնաբերվել և ներկայացրել է գողոնը

Գեղանկարները հափշտակած երիտասարդը հայտնաբերվել և ներկայացրել է գողոնը

Մարտի 20-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում տված վանաձորցի 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 11.30-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն էր մոտեցել մի երիտասարդ և ասել, որ ցանկանում է գնել նրա «Լիլիթ» գեղանկարը: Մերժում ստանալով՝ երիտասարդն, այնուամենայնիվ, ցանկացել էր տեսնել գեղանկարը: Գնացել էին 74-ամյա տղամարդու բնակարան, որտեղ կրկին նկարը վաճառելու և գնի շուրջ խոսակցություն էր ծավալվել: Համաձայնության չէին եկել, ինչից հետո երիտասարդը, իբր տեսնելու նպատակով, վերցրել էր «Լիլիթ» և «Մարիամ Աստվածածին» գեղանկարները և արագ հեռացել:
Տարոնի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գեղանկարները բացահայտ հափշտակել էր վանաձորցի 35-ամյա երիտասարդը:
Մարտի 21-ի ժամը 20.50-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Տարոնի բաժին, որտեղ խոստովանել է հանցանքը և անձնական խուզարկության ժամանակ ներկայացրել գեղանկարները:
Կազմված փաստաթղթերը, երիտասարդը և գողոնը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

 
 

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: