շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Գագիկ Խաչատրյանի գործով նիստը կրկին հետաձգվեց

Գագիկ Խաչատրյանի գործով նիստը կրկին հետաձգվեց

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել է դատարանին նիստը հետաձգել Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանի ներկա չլինելու, ինչպես նաև Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված։

Հիշեցնենք՝ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:

 

  • Կիսվել: