Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Գյումրիի օդանավակայանում
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տարել 43-ամյա Գարիկ Հ.-ին: Նա ապրիլի 18-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 419-րդ, 215-րդ և 132-րդ հոդվածների մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից;
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ: Խափանման միջոցը՝ կալանք: