շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եթե բազմաթիվ զրոներով համարանիշների սիրահար եք, ուրեմն պետք է մասնկացեք այդ աճուրդին․վարչապետ

Եթե բազմաթիվ զրոներով համարանիշների սիրահար եք, ուրեմն պետք է մասնկացեք այդ աճուրդին․վարչապետ

Նոր համարանիշները պետք է էլեկտրոնային աճուրդով  վաճառվեն։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ այն էլեկտրոնային աճուրդները պետք է լինեն իրական էլեկտրոնային աճուրդներ։ Մարդկանց այս պահից սկսած պետք է պատշաճ ծանուցվի, որ եթե բազմաթիվ զրոներով համարանիշների սիրահար եք, ուրեմն պետք է մասնկացեք այդ աճուրդին։

Իրական աճուրդ պետք է  տեղի ունենա և առաջարկված ամենաթանկ գնով մարդիկ պետք է իրար հետ մրցակցեն, պայքարեն։ Ով  ուզում է վճարի ավելի շատ, թող վճարի ու այդ համարանիշը տանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: