ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես նման փաստ չունեմ, որ Ադրբեջանի թիրախը եղել է Շուշին, ինձ համար դա նորություն է․ ԱԱԾ նախկին պետ

Ես նման փաստ չունեմ, որ Ադրբեջանի թիրախը եղել է Շուշին, ինձ համար դա նորություն է․ ԱԱԾ նախկին պետ

Ես այդպիսի փաստ չունեմ և չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանի թիրախը եղել է Շուշին և Շուշին վերցնելուց հետո Ադրբեջանը պետք է կանգներ, ինձ համար դա նորություն էր։  Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ  առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել և պատերազմը Շուշիի համար է եղել, ասաց ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը։

Անդրադառնալով իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախի՝ Արդբեջանի կազմում լինելու հնարավոր քննարկումներին, Համբարձումյանը ասաց․

«Ես ունեմ մի հստակ մոտեցում․ նման բախտորոշ հարցերը ոչ մի իշխանություն իրավունք չունի միանձնյա որոշելու։ Ազնվորեն պետք է ներկայացնել, թե խաղաղության փաստաթուղթը ինչ արժեք ունի, այսինքն մեզանից ինչ են ակնկալում ադրբեջանցինեը։ Այդ ինչպես էր, որ 30 տարի նախապամաններով էր Թուրքիան բանակցում, հիմա որոշել է առանց նախապայմանների, չի լինում այդպես։ Պետք է ամեն ինչ առարկայական ներկայացնել: Եթե ժողովուրդը որոշի, որ Ադրբեջանի 5 առաջարկները ընդունելի չեն, այդ դեպքում պետք է նոր քաղաքական թիմ ձևավորվի և առաջնորդի ժողովրդին։ Այսպես խաբելով, շղարշելով  այդ գործողությունները վիժեցվելու են»։

Միքայել Համբարձումյանը նշեց, որ այս իշխանությունների վարած անվտանգային քաղաքականության հետևանքով ԱԱԾ ղեկավարած մարդը նստացույցի է մասնակցում։ Նա արտառոց որակեց այս դեպքը։

«Իշխանությունները ուժային կառույցնեում հաճախակի կադրային փոփոխություններ են անում, որովհետև այդ կառույցներում կան խնդիրներ, որոնք չեն լուծվում։ Պահ է գալիս, որ ուժային կառույցներում աշխատող հայրենասեր մարդիկ չեն հանդուրժում այդ խնդիրնեը։ Այդ չբալանսավորված իրավիճակներում էլ տեղի են ունենում կադրային փոփոխություններ»,- ասաց Համբարձումյանը։

  • Կիսվել: