երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավորի թեկնածու

Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավորի թեկնածու

Երեկ Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը:

Դատավորների ընդհանուր ժողովն անցկացվել է դռնփակ:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։

Խունդկարյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը։

  • Կիսվել: