շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երիտասարդը ոստիկաններին ասել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել Տելեգրամով, իսկ կանեփը քաղել է վայրաճ թփերից

Երիտասարդը ոստիկաններին ասել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել Տելեգրամով, իսկ կանեփը քաղել է վայրաճ թփերից

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ հունվարի 9-ի ցերեկը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով ու մարիխուանայով երկու փաթեթ։ Արմավիրցի երիտասարդի հայտնածով՝ մեթամֆետամինը ձեռք էր բերել Տելեգրամով, իսկ կանեփը քաղել էր վայրաճ թփերից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 26-ամյա երիտասարդի տան զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայով կաթուցիչներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: