շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ապրիլի 21-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից  հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով:

 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

  • Կիսվել: