երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Փաստաբան Զորայր Հարությունյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար։ Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը:

Զորայր Հարությունյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ից պատասխան դեռևս չի ստացվել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
 

 

  • Կիսվել: