կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Երևանում պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

Երևանում պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

Կոտայքի մարզի և Երևանի պարեկները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 7-ին Երևանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել օտարեկրացի 47-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նա 2024 թվականի դեկտեմբերի 4-ից յուրացման կամ վատնման մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք:

 

  • Կիսվել: