երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել (տեսանյութ)

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել (տեսանյութ)

ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հոկտեմբերի 18-ին Մոնթե Մելքոնյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ գրպաններում ինչ-որ փաթեթներ է թաքցրել։

Թմրամիջոց պահելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 65 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 36 փաթեթ։ 

Սպիտակ քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

 

  • Կիսվել: