Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է ԱՄՆ–ի և Հայաստանի համար. ԱՄն դեսպանություն. Տեսանյութ
Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, որը նաև տեսանյութ է տարածխել։
«Առաջատար տեխնոլոգիաների, մասնագիտացված սարքավորումների և ամերիկյան փորձագիտական աջակցության միջոցով Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները, պայքարելու անդրազգային կիբեռհանցագործության դեմ և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին։
Դիտեք, թե ինչպես է այս գործընկերությունը նպաստում առավել անվտանգ միջավայրի ձևավորմանը և ապահովում շոշափելի արդյունքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում



