Եկել ենք հասկանանք՝ ՄԻՊ-ը ՀՀ-ում ծառայում է մարդու իրավունքներին, թե այլ բանի. Բագրատ Սրբազան
Մենք այսօր եկել ենք ՄԻՊ գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխաններ տան, ցույց տան այն գնահատականները, որոնց մասին մեր սիրելի իրավապաշտպան Էլինար Վարդանյանը կխոսի: Այս մասին, այսօր ՄԻՊ գրասենյակի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Այս ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ այլ բանի: Այս ընթացքում տեղի ունեցած բոլոր գործղություններին, որոնք, օրինակ, ոստիկանության կողմից են ձեռնարկվել, 30-40 հոգով ծեծելով, խոշտանգելով Աշոտ Սիմոնյանին, ոստիկանական ավտոշարասյուներով փորձել են արգելափակել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատ: Անցած օրը ԱԳՆ-ի դիմաց Աշոտ Հարությունյանին ծեծելով գողացել, տարել են, Արման Սարգսյանի երեսին ոտքերով քայլել են: Արցախի մեր երկու քաղաքապետներին անօրինական կալանքի տակ են պահում: Մարդուն զուտ ազդանշանի համար գլուխն են ջարդել: Շարքը երկար է: Կիրանցի ժողովրդին զրկել են սեփականության իրավունքին: Այս ամենին ՄԻՊ գրասենյակը որեւէ գնահատական տվել է, թե ոչ: Որեւէ կերպով այդ գնահատականը պնդե՞լ է, թե՞ ոչ: Սրանք մարդու իրավունքների խախտումներ չե՞ն:
Եթե ցանկություն կունենան իջնելու եւ պատասխանելու, թողնում եմ իրենց ցանկության վրա այլեւս, թող իջնեն պատասխանել: Բայց պետք է իմանանմ, որ չպատասխաները կնշանակի, որ իրենք մեր երկրում ծառայում են իշխանության գլխին նստած ստախոսի քարոզչությանը»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Նա նկատեց, որ ի տարբերություն նախորդ օրերի, այսօր ՄԻՊ-ի առաջ ոստիկանական ուժեր չկան. «Կամ ՄԻՊ-ը այդքան կարեւորություն չունի, կամ ղցույց են տալիս, որ ՄԻՊ-ը իրապես ծառայում է իր ժողովրդին»: