հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է. Բագրատ Սրբազանը՝ ԵԽ պատգամավորներին

Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է. Բագրատ Սրբազանը՝ ԵԽ պատգամավորներին

Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է: Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ նիստերի դահլիճից դիմելով ԵԽ պատգամավորներին։

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստի ընթացքում Սրբազանը հիշեցրեց, որ երեկ Եվրախորհրդարանում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ 

Այս առնչությամբ նա ասաց. «ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ հոգևորականները ցանկացել են ահաբեկչություն անել։ Հիմա հայտարարություն եմ ուզում անել, ու այն անգլերենով է. I wish you the same democrasy, that we have in Armenia (Ես ցանկանում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը մեզ մոտ Հայաստանում է)»:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև հավելեց, որ Հայաստանում այսօր կատարվողը եվրոպական կեղտոտ աշխարհաքաղաքական քայլերի արդյունք է:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: