հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Էջմիածնում առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող բեռնատարի վարորդը կտուգանվի

Էջմիածնում առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող բեռնատարի վարորդը կտուգանվի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը քաղաքացի Գ.Մ.-ի կողմից հոկտեմբերի 30-ին ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Էջմիածին  քաղաքի Վազգեն 1-ին փողոցում բեռնատարով, առանց անթափանց ծածկոցի, սորուն նյութերի տեղափոխման վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ջրառատ գյուղի բնակիչ Կ.Կ.-ն կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

 Տեսչական մարմինը նաև հիշեցրել է, որ ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ 50.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000 դրամի։

Կրկնակի խախտումների դեպքում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափը կազմում է 100.000 դրամ, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 դրամ։

 

  • Կիսվել: