չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էդգար Ղազարյանը դիմեց դատարան. վիճարկում է Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը

Էդգար Ղազարյանը դիմեց դատարան. վիճարկում է Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը դատարան հայց է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության մասով Ազգային Ժողովի որոշումը և այն բողոքարկում է:  Այսինքն, ստացվում է՝ Էդգար Ղազարյանը դատարանում բողոքարկում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը:

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 12-ին ԱԺ-ն 69 կողմ 0 դեմ ձայներով ՄԻՊ պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին: Ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» եւ Պատիվ ունեմ», պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

  • Կիսվել: