շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Պուտինը Կիևի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

Պուտինը Կիևի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային ևս 3 հազար ուկրաինացի զինվորների մարմիններ հանձնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է RT-ն։

Ըստ Պուտինի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագծերը երկու ուղիղ հակադիր հուշագրեր են, և դրանում զարմանալի ոչինչ չկա։

Նա ընդգծել է, որՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին՝ հավելելով, որ ռուս և ուկրաինացի բանակցողները գործառնական կապի մեջ են։

Պուտինի խոսքով՝ պատվիրակությունների ղեկավարները ներկայում քննարկում են բանակցությունների նոր փուլի հնարավոր ամսաթիվը։ «Ուզում ենք ավարտել Հատուկ ռազմական գործողությունը մեզ անհրաժեշտ արդյունքով»,-ասել է նա:

  • Կիսվել: