շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 72 մարդ

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 72 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 72 դիակ և 174 վիրավոր։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում  է Al Jazeera-ն։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի հետ մարտ ամսին Իսրայելի հրադադարի խախտումից ի վեր զոհվել է առնվազն 6008 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 20 հազար 591 մարդ։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 56 հազար 331-ի, նրանցից շուրջ 18 հազարը երեխաներ են, վիրավորվել է 132 հազար 632 մարդ։

 

  • Կիսվել: