շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում

Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր  ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում,  խցերից մեկում հայտնաբերել է տղամարդու դի՝ կախված վիճակում:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հավանաբար «ինքնասպանություն» հատկանիշով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Ականատեսների վկայություններով՝ նա քարով էր հարվածել տարեց կնոջ գլխին։

  • Կիսվել: