ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում. ՄԻՊ-ը՝ փաստաբաններին

Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում. ՄԻՊ-ը՝ փաստաբաններին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Հարգելի՛ փաստաբաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի և Հայաստանում փաստաբանության ստեղծման 105-ամյակի առթիվ։ Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։

Երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը, որի երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ։ 

Վստահ եմ, Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունը շարունակելու է ծառայել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը»,-նշված է ուղերձում։

  • Կիսվել: