Դեսպան Քվինը ներկա է գտնվել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԿ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա գտնվեց ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը։
Այս հուշագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Միացյալ Նահանգների իրավապահների միջև համագործակցությանը՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդման հարցում ՀՀ կառավարության ջանքերին։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: