չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Հովհաննիսյանի, մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ գրավով ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների խմբի հատուկ վերանայման բողոքը: 

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրյալ է «Անորակ հրթիռների» գործով։ Նույն քրեական վարույթի շրջանակներում մեղադրյաեր են նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո)։

 

  • Կիսվել: