հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք. Դատախազություն

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք. Դատախազություն

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Դատախազությունից:

Մասնավորապես՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է վերաբերող քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով:

Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է:

Դատախազը քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր հանձնել է իրավասու դատարան:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ 8-ամյա Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից:

Հիշեցնենք՝ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները փորձել են ճանապարհ բացել, որ վարչապետն անցնի, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ, վեճ է եղել։ Նշվում է նաև, որ երիտասարդը փորձել է հարվածել վարչապետին: Ավելի ուշ երիտասարդը բերման է ենթարկվել:

 

 

  • Կիսվել: