Դավիթ Գալստյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց
Շատ հանրահավաքների եմ մասնակցելու, սակայն այդ ընթացքում ոչ բերման եմ ենթարկվել, ոչ էլ վարչական պատասխանատվության եմ ենթարկվել։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Արցախի Աժ պատգմավոր Դավիթ Գալստյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Ինչ վերաբերում է պայթուցիկներին, մեղադրող կողմն ամեն ծնունդի ու Ամանորի հրավառություն է անում, իսկ մեր տանը 2020 թվականից մինչեւ հիմա անգամ տոնածառ չենք դնում, քանի որ երեխաներիս քեռին անհետ կորած է։ Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է, եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ապա մտածում եմ՝ մենք տեղերով պիտի փոխվենք մեղադրողի հետ»:
Դատավորը որոշում կայացրեց Դավիթ Գալստյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգել։


