հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը

Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալներից Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք՝ Գևորգյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել երեկվա դատական նիստում: Սակայն մեղադրող դատախազներն առարկել էին՝ ընդգծելով, որ 18 ամիս գտնվում են դատաքննության նախապատրաստության փուլում, և որ պաշտպանական կողմից իրավունքի չարաշահում է տեղի ունենում: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, թե նման միջնորդությունները ծառայեցվում են բացառապես ոչ դատավարական նպատակների՝ դատական նիստերը որևէ ձև տապալելու և գործընթացն այս իրավիճակում բերելու համար:

  • Կիսվել: