կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացել է աշխատանքի

Դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացել է աշխատանքի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր ներկայացել է աշխատանքի։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացանք դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից:

Մեկ ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայացել՝ Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։ Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։

Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն՝ Աննա Դանիբեկյանը ենթարկվել է քթի վիրահատության՝ պետպատվերով:

Նիստերի չկայանալը պաշտպանները որակում են որպես մարդու իրավունքի ոտնահարում, որի համար պաշտպան Արամ Վարդեւանյանը 2 դիմում է ուղարկել ՄԻՊ-ին։

  • Կիսվել: