երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատավոր Մանվել Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են․ ԲԴԽ

Դատավոր Մանվել Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են․ ԲԴԽ

Հուլիսի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը նոր որոշում է ընդունել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանի 65 տարին 2021 թվականի հուլիսի 16-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2021 թվականի հուլիսի 16-ից Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Մազմանի Սիմոնյանի լիազորությունները համարել դադարած»,-նշված է որոշման մեջ:

Սիմոնյանը ծնվել է 1956 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։

  • Կիսվել: