հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դատավոր Արթուր Մարգարյանի լիազորությունները դադարեցվել են․ ԲԴԽ

Դատավոր Արթուր Մարգարյանի լիազորությունները դադարեցվել են․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է դատավոր Արթուր Մարգարյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

«2022 թվականի փետրվարի 7-ից Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ալբերտի Մարգարյանի լիազորությունները համարել դադարած»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել․

«Տեղեկացնում ենք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով»:

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի փետրվարի 10-ը ներառյալ:

 

  • Կիսվել: