Դատարանը վարույթ է ընդունել Գեւորգ Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Տիգրան Ավինյանի կնոջ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գոռ Թադեւոսյանի նախագահությամբ վարույթ է ընդունել Առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ հայցվոր կողմը դատարանին պահանջում է պարտավորեցնել պատասխանող կողմին՝ հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքի համար ներողություն խնդրել։
Հիշեցնենք, Ավինյանի կինը ֆեյսբուքյան օգտատերի՝ Գրիգորյանի մասին գրառման տակ այսպիսի մեկնաբանություն էր արել. «Առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»։