Դատարանը Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց
Ըստ մեղադրանքի' նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։
«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը։
Մինչ դատաքննության ավարտը, Տիգրան Արզաքանցյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը միջնորդեց քրեական գործի վարույթը կարճել, քանի որ ոչ ծանր հանցագործություն է կատարել։ Դատավորը որոշել էր միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելիս։
Իսկ մեղադրող Երիցյանը ապացուցված էր համարել Տիգրան Արզաքանցյանի մեղքը եւ միջնորդել դատապարտել 400.000 դրամ տուգանքի։