երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատարանը վերացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գումարների վրա դրված կալանքը

Դատարանը վերացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գումարների վրա դրված կալանքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանն իր այսօրվա՝ նոյեմբերի 27-ի նիստում բավարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի միջնորդությունը՝ ՔՊ-ի ներկայացրած հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ քաղաքացիական գործին:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ՝ զրպարտչական համարելով «Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում» նյութը: Իշխող կուսակցությունը նաև հայցի ապահովման միջնորդություն է ներկայացրել դատարան, որի հիման վրա ՀԿ-ի հաշիվներին կալանք է դրվել:

Այսօրվա դատական նիստով ՀԿ-ն վիճարկում էր հենց հայցի ապահովման կիրառումը:

  • Կիսվել: