Դատարանը պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից. փաստաբան
Լոռու մարզի դատարանը մասնակի բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Այս մասին հայտնել է փաստաբան Վարդան Ալոյանը։
՛՛Դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից՛՛,-նշել է փաստաբանը:
Նշենք, որ Հարություն Մկրտչյանից նաև հօգուտ Սամվել Կարապետյանի պետք է բռնագանձվի 100 հազար դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում և 23 000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար։


