Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
Միջնորդության քննությունն այսօր կայացել է Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստին:
Ինչպես հայտնի է՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։