երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորումը գրավով փոխարինման միջնորդությունը

Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորումը գրավով փոխարինման միջնորդությունը

Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժեց ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանի կալանավորումը գրավով փոխարինման միջնորդության վերաբերյալ։ 

Վերաքննիչ դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

  • Կիսվել: