հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի պաշտպանի միջնորդությունը։ Վճիռը հրապարակվել է հունիսի 15-ին։ Այսպիսով, Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։

Հիշեցնենք, որ միջնորդությունը նախօրեին ներկայացրել էր փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիմքը ԵԽԽՎ կանոնակարգն էր, որը պատվիրակների պատգամավորական անձեռնմխելիություն է նախատեսում, այդ թվում՝ մինչ անձեռնմխելիության ձեռքբերումը հարուցված գործերում։ Պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու համար ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ԵԽԽՎ, ինչն այս դեպքում տեղի չունեցավ։ Պաշտպանական կողմը տեղի ունեցողը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարում է համարում:

  • Կիսվել: