երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատարանը կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդուն, որը կասկածվում է ավազակային հարձակում կատարելու մեջ

Դատարանը կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդուն, որը կասկածվում է ավազակային հարձակում կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ Գուրգեն Արսենյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Կարեն Ֆարխոյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է Տ. Բաղյանի միջնորդությունը և Գ. Արսենյանը, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին է և կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Տ.Մ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ, կալանավորվեց: Գ. Արսենյանին տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:

  • Կիսվել: