հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քաջարանի քաղաքապետը չի կալավավորվի․ Դատարանը հրապարակեց որոշումը

Քաջարանի քաղաքապետը չի կալավավորվի․ Դատարանը հրապարակեց որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հիմքերի բացակայության պատճառով մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Դատարանի բակում էին քաղաքապետի աջակիցները, որոնց ծափահարություններով դիմավորեցին նրան։ Մանվել Փարամազյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց այս օրերին իր կողքին կանգնելու համար։

Լրագրողների հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Փարամազյանն ասաց, որ գնալու է պոստեր, տղաները սպասում են:

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի:

  • Կիսվել: