չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդության հարցով որոշում կայացնելու

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդության հարցով որոշում կայացնելու

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդության հարցով որոշում կայացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Հարությունյանը:

Պաշտպանը նշեց. ՛՛Հաշվի առնելով, որ հասցնելու, գործի նյութերին ծանոթանալու հարցում ժամանակային խնդիր կար, դատարանը ժամանակ տրամադրեց պաշտպանական կողմին, որպեսզի մեր գործառույթներն իրականացնենք: Սպասենք, տեսնենք՝ ինչ որոշում կկայացվի՛՛:

Գալստյանին ներկայացված մեղադրանքը, ըստ նրա, դեժավյու է հիշեցնում՝ նախորդի նման, անհիմն մեղադրանք է ներկայացված՝ հիմնված միայն ենթադրությունների վրա:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող ՛՛Պատրոն Դավո՛՛ մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։

ԱԱԾ-ն երեկ Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել են նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ 

Նշենք նաև, որ Դավիթ Տոնոյանն այսօր երկու ամսով կալանավորվեց:

  • Կիսվել: