երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին՝ Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։

«Այդ գրությունը ստանալուն պես արձագանքել ենք, եւ միջնորդել ենք դատարանին՝ արտահերթ նիստ նշանակելու համար։ Տվյալ պարագայում հաշվի առնելով, որ հարցը առնչվում էր այս վիճակում, համապատասխանո՞ւմ է արդյոք առողջական վիճակը ՔԿՀ-ում պահվելու հետ, հարց է առաջանում նաեւ խափանման միջոցի հետ կապված»։ Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ պաշտպանական կողմը միանում է դատախազի միջնորդությանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Այս պահին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստը է ընթանում։ Դատախազությունը միջնորդել է, որ Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նիստ անցկացվի։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

  • Կիսվել: