չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Դատապարտելի երևույթ է. ՆԳ փոխնախարար Ցուցուլյանն էլ ժամանեց Վաղարշապատ

Դատապարտելի երևույթ է. ՆԳ փոխնախարար Ցուցուլյանն էլ ժամանեց Վաղարշապատ

Դատապարտելի երևույթ է: Այս մասին սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած սպանության մասին ասաց ՆԳ փոխնախարար Ցուցուլյանը՝ ժամանելով Վաղարշապատ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է:

Սպավնածներից մյուսը քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է: Նա ծառայության մեջ չի եղել, պարզապես եղել է այդ պահին համայնքապետի հետ։ Նրանք մտերիմ ընկերներ էին։

Երրորդ տուժածը հիվանդանոցում է։

Կրակողը եղել է մեկ անձ, որը մոտեցել է, դիմահար կրակոց բացել և դիմել փախուստի։ Նրա անձը դեռևս հայտնի չէ, կատարվում են որոնողական աշխատանքներ։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: