հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դատախազը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը, և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. փաստաբան

Դատախազը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը, և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. փաստաբան

Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը պետք Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 5 օր առաջ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է փաստաբն Արամ Վարդևանյանը:

«Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչականը: Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ: Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է: Առաջիկա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշել է նա:

  • Կիսվել: