Դատախազությունում հաղորդում է ստացվել Վեդիի համայնքապետարանի աշխատակցին իր կամքին հակառակ պատարագի տանելու մասին
Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ներկա գտնվելու հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Դատախազությունից։
«Հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- մանրամասնեցին կառույցից։
Հիշեցնենք՝ երեկ Մասիսի եկեղեցու տարածքում մի քաղաքացի հայտնել էր, որ իրենից պահանջել են գալ պատարագի ու ինքը ստիպված հիվանդանոցից դուրս է գրվել պատարագին ներկա գտնվելու համար։
Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք, որ Վեդիի համայնքապետարանը հերքել է աշխատակցի՝ հիվանդանոցից պատարագի գնալը


