հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Դատախազությունն ու պաշտպանները կբողոքարկեն Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դատավճիռը

Դատախազությունն ու պաշտպանները կբողոքարկեն Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դատավճիռը

Դատախազությունն ու պաշտպանները ներկայացրել են ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի մեղադրական դատավճիռը բողոքարկելու հիմնավորումները:

Դատախազությունն անհամաձայնություն ունի ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, յուրացմանն օժանդակելու արարք կատարելու համար մեղավոր ճանաչված Նազիկ Ամիրյանի նկատմամբ կիրառված համաներման որոշման հետ. դատական ակտը կբողոքարկվի 

2020-ի նոյեմբերին մահացած Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ մեղադրական դատավճիռը հրապարակվել էր նոյեմբերի 27-ին: Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, համաներմամբ չէր կալանավորվել, բայց պարտավորվել էր վերադարձնել պետությանը հասցված վնասը:

Մանրամասները 1lurer.am-ի ռեպորտաժում։

  • Կիսվել: