երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դատախազ Էդգար Պետրոսյանի ձերբակալումն իրավաչափ չի եղել և նա ազատ է արձակվել․ Դատախազություն

Դատախազ Էդգար Պետրոսյանի ձերբակալումն իրավաչափ չի եղել և նա ազատ է արձակվել․ Դատախազություն

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ պարեկային ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հիմքով կանգնեցրել է դատախազ Էդգար Պետրոսյանի վարած մեքենան։ Հղում անելով անանուն աղբյուրների, նաև հայտնում են, որ նա եղել է ոչ սթափ։

Tert.am–ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է։ Նկատի ունենալով, որ ձերբակալումն ապօրինի է, դատախազի որոշմամբ նա ազատ է արձակվել»,–հայտնեցին Դատախազությունից, նշելով որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

  • Կիսվել: